Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ. քաղաքագետ
Ցանկացած հեղափոխության ժամանակ տեղի են ունենում մտքի բախումներ, առաջ են գալիս հեղափոխության տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, իսկ հեղափոխականների բանակում տեղի են ունենում վեճեր զարգացման տարբեր ուղղությունների միջև. Ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա՝ ծաղկում են ոչ միայն միտքն, այլև արվեստը՝ արվեստի նոր արտահայության ձևեր։
«Մի խոսքով, ինտելեկտուալ կյանքը եռում է, ինչն իր թերություներով ու դաժանություններով հանդերձ՝ մի նոր աստիճանով բարձրացնում է հանրային միտքը, ծնում նոր քաղաքակրթություն։ Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ։ Ինչո՞ւ են «հեղափոխականները» այսքան անհետաքրքիր, հարմարվող ու իշխանության մեջ` հնազանդ, հանրության հետ` ագրեսիվ», գրել է Դանիելյանը։