Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է ընդունել «Միլան»-ի առաջարկը
Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է ընդունել «Միլան»-ի առաջարկը: Այս մասին տեղեկանում ենք ANSA պարբերականից:
Արդեն տևական ժամանակ սպորտային մամուլում խոսվում է, որ միլանյան ակումբն իր առաջարկն արել է, սակայն Իբրահիմովիչի կողմից դեռ պատասխան չկա:
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում խոսվում էր նաև, որ Իբրահիմովիչին կարող է «Էվերտոն» հրավիրել Կառլո Անչելոտին: