Նոր Զելանդիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Նոր Զելանդիայի Ուալթ-Այլենդ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով զոհերն աճել են: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Զոհերի թիվը հասել է 17-ի: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում:
Հրաբուխը ժայթքել էր դեկտեմբերի 9-ին: Ժայթքման պահին կղզում եղել է 47 մարդ: Մինչ այս պահը 2 հոգի դեռ շարունակում են մնալ անհետ կորած: