ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել. նրան չեն կարողանում գտնել
Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել, հայտնում է Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ, զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ դեպքի մասին տեղեկություններ չունի։
ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տեղեկությունը: