Քոչարյանը կմնա կալանքի տակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվեց. Քոչարյանին գրավի դիմաց ազատ չի արձակվի և կմնա կալանքի տակ։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հրապարակեց դատավոր Լուսինե Աբգարյանը:
«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` սահմանված ժամկետներում»,–հայտարարեց Լուսինե Աբգարյանը և լքեց նիստերի դահլիճը: