Հանդիպել են Ճապոնիայի և Իրանի նախագահները
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքում օրեցօր աճող լարվածության հետ կապված և ասել է, որ ինքն ամեն ինչ կանի այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ռոհանին Տոկիո է ժամանել ուրբաթ օրը, նա 2000 թվականից ի վեր Իրանի առաջին նախագահն է, ով պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:
Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, Ռոհանին ժամանել է Ճապոնիա՝ քննարկելու երկկողմանի հարաբերություններ, տարածաշրջանային հարաբերություններ, ինչպես նաև միջուկային համաձայնագրի շուրջ առաջացած խնդիրները: