«Թրամփը դավաճան է». ԱՄՆ-ում ցույցեր են Դոնալդ Թրամփի դեմ
Նյու Յորքում և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին:
Թայմ Սքուերում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ «Թրամփը դավաճան է», «Հեռացիր Թրամփ» և նմանատիպ այլ կարգախոսներով պաստառներով:
Այսօր ԱՄՆ ներքին պալատը պետք է քվեարկի նախագահ Թրամփի վաղաժամ հեռացման հարցի շուրջ: Թրամփը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և հետաքննությանը խոչընդոտելու մեջ: