«Հայաստանի իշխանությունը չի կարողանում աշխատել ներդրողների հետ». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Նոր ուժ՝ Հայաստանի քաղաքական դաշտում: Անդրանիկ հավաքն է անցկացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:
«Հեղափոխության փաստը բավարար չէ երկրում դեմոկրատիայի հաստատման համար»,- արձանագրել է կուսակցության նախագահող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը:
Նա անդրադարձել է նորաստեղծ քաղաքական ուժի հետագա գործունեությանը, երկրի ներքաղաքական իրավիճակին, նաև Երևանի քաղաքապետարանի և արտասահմանցի ներդրողների միջև եղած աղմկահարույց տարաձայնություններին:
Սուրենյանցի գնահատականով՝ Հայաստանում այսօր չկա ներառական տնտեսական աճ: