Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը: Կառավարության նիստի ժամանակ նա մեջբերեց Նար-Դոսի «ինչ պատահեց հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց» պատմվածքը՝ այն ներկայացնելով որպես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություն:
«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:
Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»,-գրել է Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: