Կիլիան Մբապեի համար կպայքարեն միանգամից 6 գրանդ ակումբներ
Անգլիական 3 գրանդ ակումբներ ցանկանում են գնել «ՊՍԺ»-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեին։
Այս մասին տեղեկանում ենք Le Parisen պարբերականից։ Աղբյուրը նշում է, որ ԱՊԼ-ն ներկայացնող 3 գրանդ ակումբներ կպայքարեն Մբապեի համար, քանի որ Մբապեի ու փարիզյան ակումբի ապագան անորոշ է։
Նշվում է նաև, որ Մբապեի համար պայքարում են նաև «Բարսելոնա»-ն, «Ռեալ Մադրիդ»-ն ու «Յուվենտուս»-ը։ Ընդգծենք, որ Մբապեի համար պայքարում է նաև անձամբ Զինեդին Զիդանը։