«Արսենալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին
Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները։ Ինչպես տեղեկանում ենք Sky Sport Italia-ից, լոնդոնյան ակումբը ցանկանում է թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին։
Ակումբի ղեկավարները դիտարկում են, որ Պոչետինոն ամենահարմար տարբերակն է ակումբի համար։
Ավելի վաղ անգլիական սպորտային մամուլը գրեց նաև Մասիմիլիանո Ալեգրիի ու Կառլո Անչելոտիի տարբերակները։
Ընդգծենք, որ լոնդոնյան ակումբից օրեր առաջ հեռացվեց Ունաի Էմերին։