Աֆղանստանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել
Աֆղանստանում մեքենայի մեջ ռումբ է պայթել՝ ՆԱՏՕ-ի ավտոշարասյան հարևանությամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել Փարվան շրջանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ավելի ուշ հերքել է, որ պայթյունն ուղղված է եղել ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա և հավելել, որ դա տեղի է ունեցել մոտակակքում գտնվող հիվանդանոցի մոտ:
Զոհերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկատվություն չկա: