2020-ին ԱՄՆ-ն պաշտպանության համար կհատկացնի 738 միլիարդ դոլար
ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատել է 2020 թվականի երկրի պաշտպանության համար նախատեսված բյուջեի նախագիծը: Այն կազմում է շուրջ 738 միլիարդ դոլար:
Բյուջեի նախագիծը հաստատելուց հետո ԱՄՆ-ի կոնգրեսը հայտարարել է, որ երկրի պաշտպանությունը սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն կետերից է և որ ջանք չպիտի խնայվի այն իրականացնելու համար:
Պաշտպանության համար նախատեսված գումարից 71 միլիարդ դոլարը կուղղվի այլ երկրներում իրականացվող ռազմական գործողություններին: