Անգլիական 2 գրանդ ակումբներ ցանկանում են գնել Կալիդու Կուլիբալիին
«Նապոլի»-ի պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնվել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի տրանսֆերային ցուցակի առաջին հորիզոնականում։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Կիրակի առավոտյան եվրոպական սպորտային մամուլի առաջին էջերին այս լուրն էր, որից կարճ ժամանակ անց սկսեցին գրել, որ Կուլիբալին հայտնվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային թիրախում։
Ընդգծենք, որ Կուլիբալին «Նապոլի»-ում հանդես է գաիս 2014 թվականից։