7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի․ Բաբկեն Թունյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լսում եմ, տնտեսագետ է խոսում, ասում է. «7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի, որովհետև դրա մեջ շատ մեծ դեր ունի ավտոմեքենաների վերաարտահանումը»:
Ուրեմն, տնտեսագետը պիտի իմանա, որ մեքենաների վերաարտահանումը ոչ թե բարելավել, այլ հակառակը՝ բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա։Պատճառն այն է, որ մեքենաների ներմուծումը ամբողջությամբ գրանցվում է (մեքենաները մաքսազերծվում են), սակայն վերաարտահանումը չի գրանցվում. հայկական համարներով են տանում։
Արդյունքում՝ զուտ արտահանման ցուցանիշը վատթարանում է, և իր հերթին նվազեցնում ՀՆԱ-ի ցուցանիշը։Եթե վերաարտահանումը գրանցվեր, ՀՆԱ-ի աճի ցուցանիշն ավելի մեծ կլիներ»: