Հունաստանում անկարգություններ հրահրելու համար 77 մարդ է ձերբակալվել
Հունաստանում ոստիկանությունը 77 մարդ է ձերբակալել, ովքեր անկարգություններ են հրահրել՝ ի հիշատակ 2008 թվականին զոհված դեռահաս Ալեքսիս Գրիգորոպուլոսին նվիրված քայլերթի ժամանակ:
Դեռահասը սպանվել էր 2008 թվականին՝ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախման ժամանակ:
Այդ դեպքից հետո շուրջ երկու ամիս Աթենքում ցույցեր ու անկարգություններ էին՝ ի նշան բողոքի: Ամեն տարի տղայի մահվան օրը Աթենքում բազմամարդ ցույցեր են անցկացվում: