Էրդողանը հրավեր է ստացել մասնակցելու Հաղթանակի շքերթին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավեր է ստացել մասնակցելու Մեծ Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նշվում է, որ Անկարայում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը հրավերն ուղարկել է Էրդողանին, սակայն դեռ պատասխան չկա Թուրքիայի նախագահի կողմից։
Եթե Էրդողանն ընդունի հրավերը, ապա դա կլինի առաջին անգամը, որ Թուրքիայի նախագահը մասնակցում է Հաղթանակի շքերթին։