Չինաստանը վիզային սահմանափակում է մտցրել ամերիկացի դիվանագետների նկատմամբ
Դեկտեմբերի 4-ից Չինաստանը վիազային սահմանափակումներ է մտցրել Չինաստանում ԱՄՆ դիվանագետների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Դա պատասխան էր այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերին Ամերիկան արգելել էր որոշ չինացի դիվանագետների մուտքը ԱՄՆ:
Արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել է, որ սահմանափակումները վերաբերում են Չինաստանում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների և հայելային էֆեկտ ունեն: