Գնում եմ Կենտրոնականի ոստիկանություն․ ԱՀ նախկին ՄԻՊ
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Գնում եմ Կենտրոնականի ոստիկանություն։ Այնտեղ են տարել տասնյակ երիտասարդների՝ նույն արարքի համար, որը կատարելու համար տասնյակ այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով։ Որպես պատգամավոր»։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տվյալների, Վազգեն Սարգսյան փողոցից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, ևս հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին։