Հոնկոնգի Պոլիտեխնիկական ինստիտուտում հայտնաբերվել են պայթուցիկներ
Հոնկոնգի ոստիկանությունն ավարտել է տեղի Պոլիտեխնիկական ինստիտուտում խուզարկությունները: Խուզարկության նպատակն էր հայտնաբերել սուր կտրող զենքեր, որոնցով զինվել էին ուսանողների՝ բողոքի ցույցերի ժամանակ:
Ընդհանուր առմամբ, խուզարկության հետևանքով ոստիկանությունը 3989 շշեր է հայտնաբերել՝ այրվող հեղուկով լցված, ինչպես նաև 1339 պայթուցիկ նյութեր: Տևական ժամանակ էր, ինչ ոստիկանությունը շրջափակած էր պահում համալսարանի շենքը:
Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ այն մի որոշ ժամանակով փակ կլինի: