Հայկ Մարությանը 3-շաբաթյա արձակուրդից նոր էր վերադարձել, ու նորից արձակուրդ է մեկնել. Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքապետի արձակուրդի ոդիսականը
Շուրջ 10 օր է անցել, ինչ քաղաքապետը վերադարձել է իր 3 շաբաթյա արձակուրդից։ Պետք է, որ լավ հանգստացած և կազդուրված լիներ, նյարդերն էլ հանգստացած լինեին։ Այսօր քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել։ Տարօրինակ է»։