Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Ալբանիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի:
Հարյուրավոր բնակելի շենքեր ու տներ են վնասվել: Երկրաշարժի հետևանքով շուրջ 6,5 հազար մարդ է տուժել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը 20 կիլոմետր խորության վրա էր գտնվում: Երկրում այսօր սգո օր է հայտարարված: