Դիրքեր գնալու փոխարեն, կարող էի գնալ գեղեցկության սրահ, ոսկու խանութ ու կուրորտային երկիր․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անդրադարձել է իր սահման գնալու հետ կապված կարծիքներին։
Նա ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել է․
««Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության և հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։
Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան:
Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որևէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։
Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, և իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների և տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որևէ կուրորտային երկիր հանգստանալու՝ ընկերուհիներիս հետ։
Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»։