«Միլան»-ի տնօրենը խոսել է Զլատան Իբրահիմովիչի վերադարձի մասին
Իտալական «Միլան»-ի տնօրեն Ֆեդերիկ Մասսարան մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի հավանական վերադարձըն։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Իբրահիմովիչը մեծ չեմպիոն է, ով միլանյան ակումբի պատմության մեջ մեծ հետք է թողել։ Երբ նրա անունը կապվում է «Միլան»-ի հետ, դա մեծ աղմուկ է հանում։ Նրա վերադարձի առաջարկը դա միայն միտք է։ Երբ կբացվի տրանսֆերային պատուհանը, այդ ժամանակ մարզչի հետ կտեսնենք, թե ի՞նչ կորոշենք»։
Հիշեցնենք, որ Զլատանը միլանյան թիմում հանդես է եկել 2010-2012 թվականներին։