Դոնալդ Թրամփը Թվիթթերում գրառում է կատարել Մարի Յովանովիչի մասին
ԱՄՆ Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցի քննության ժամանակ հարցաքննվել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Այս տարվա մայիսին նրան իր պաշտոնից հեռացրել էր անձամբ Դոնալդ Թրամփը: Վարկած կա, որ այն ժամանակ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը խոչընդոտել է Թրամփի՝ իր մրցակից Ջո Բայդենի դեմ կոմպրոմատներ ձեռք բերելուն:
Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Յովանովիչի վերաբերյալ, որում ասված է «Ամեն տեղ, որտեղ հայտնվում է Մարի Յովանովիչը, ամեն ինչ վատ ընթացք է ստանում: Նա հայտնվեց Սոմալիում, ու ի՞նչ: Հետո գնաց Ուկրաինա, որի նախագահը Յովանովիչի մասին ոչ այնքան լավ կարծիք ուներ և մեր հանդիպմանն իր կարծիքն արտահայտել է: ԱՄՆ նախագահն իրավունք ունի հետ կանչել ու նոր դեսպան նշանակել»,- գրել է Թրամփը: