Լարված իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը
Վրաստանի մայրաքաղաքը կրկին ցնցվում է հակակառավարական ցույցերի հետևանքով: Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ են դուրս եկել ցույցի:
Ցուցարարները վրաններ են խփել խորհրդարանի շենքի դիմաց, քաղաքի բազմաթիվ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ցույցերը կազմակերպել է ընդդիմությունը և պահանջում է կառավարության հրաժարականը:
Ցույցի ղեկավարները հայտարարել են, որ ցույցերը կտևեն մինչև նոյեմբերի 17-ը, իսկ նոյեմբերի 17-ին ակնկալվում է շատ ավելի բազմամարդ ցույց: