Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանին
Քաղաքականություն

Երևանում տեղի կունենա Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գագաթնաժողով․ Փաշինյանն ընդունել է Հունաստանի նախագահին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվության ծառայությունից։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել:

Ես հաճույքով եմ հիշում նաև սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում: Դա շատ կարևոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք:

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով: Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:

Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:

Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

«Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել: Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ և բարգավաճում»,- իր հերթին նշել է Հունաստանի նախագահը: