«Ես չեմ ուզում հավատալ դրան». Տոնոյանը` Սեյրան Օհանյանին ուղղված մեղադրանքի մասին (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանին, բայց չի հանրայնացրել: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ի պատասխան վերջիններիս հարցին:
Նա նկատեց նաև, որ չի կիսում այն տեսակետը, թե տարիներ շարունակ նույն ձեռագիրը շարունակվում է բանակներում` կապված սպանությունների հետ:
«Անհատների հետ կապված խնդիր է լինում, որ պետք է նախաքննությունը պարզի»,-ասաց նա, հայտարարելով, որ իրավունք չունի չվստահելու նախաքննության արդյունքներին, միևնույն ժամանակ հայտնելով, որ որպես գերատեսչություն չեն կարող աջակցել մայրերին նախաքննության գործում:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախաքննությանը` կապված Մարտի 1-ի դեպքերի հետ, ապա Տոնոյանը դա ևս թողնում է նախաքննական մարմիններին:
«Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ որևէ էմոցիոնալ կամ իմ անձնական կարծիքը հայտնել որպես պաշտոնյա: Երբ պաշտոնյա չլինեմ՝ կհայտնեմ»,-ասաց նա:
Տոնոյանի խոսքով՝ եղել է հանցավոր արարք. ում կողից, ինչ ծավալով` նախաքննությունը կպարզին: Նա նշեց նաև, որ ամեն դեպքում ՊՆ վստահ է իր կատարած գործողություններում:
Հարցին, թե կարո՞ղ էր Սեյրան Օհանյանը գործողություններ անել, որը չէր բխի պատության շահերից` նախարարն պատասխանեց. «Ես չեմ ուզում հավատալ դրան»: