«Իրավունք». Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով

Այս թեմայով
- Բան ունեք ասելու, թե տղա եք՝ եկեք, հոսպիտալի մոտ եմ․ ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը պահանջում է չշահարկել իր կոմայի մեջ գտնվող որդու անունը (տեսանյութ)
- «Հրապարակ». Տրդատ Սարգսյանը փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից որոշ ժամանակ անց ակտիվ մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին
- Կեր ու սուս
- Վայոց ձորի մարզպետն ազատվեց աշխատանքից
«Իրավունք» թերթը գրում է.
«Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Մեր տեղեկությունը՝ ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն հարցը լսելուն պես ասաց. «Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում:
Ընդամենը ուզում ենք հարցնել՝ հարցաքննվե՞լ եք, թե ոչ:
Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու:
Հիշեցնենք, որ միջադեպի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում