Դեռ չգիտեմ, թե որքան կխաղամ. Լիոնել Մեսսի
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ապագայի մասին: Նա, մասնավորապես, նշել է. «Երբ գա ճիշտ ժամանակը, ես կխոսեմ կարիերաս ավարտելու մասին:
Դու ամենալավը գիտես, թե երբ այլևս չես կարող խաղալ: Դեռ չգիտեմ, թե որքան կխաղամ: Հիմա ինձ շատ լավ եմ զգում: Ես երբեք ցանկություն չեմ ունեցել հեռանալու աշխարհի լավագույն ակումբից՝ «Բարսելոնա»-ից»:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում խոսվում էր այն մասին, որ Մեսսին կարող է հեռանալ կատալոնական ակումբից: