Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Տնտեսություն

Ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, «հեղափոխությունից» հետո. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի էջում հրապարակել է 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերի իր վերլուծությունը․

«Մի քայլ առաջ, երեք քայլ ետ...

Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Մակրոտնտեսական ցուցանիշներ

ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ կա. իրականում ցուցանիշը 0.2%-ով էլ չի աճել։ «Ճշգրտել են» հուլիսի ՏԱՑ-ը և այն 8.1-ից դարձրել 8.3%։ Այնպես որ իրականում հունվար-օգոստոսին գրանցվել է ՏԱՑ աճի տեմպի անկում։ Ինչ վերաբերում է իրական տնտեսական աճին, ՀՆԱ-ին, ապա առաջին եռամսյակում այն եղել է 7.1, կիսամյակում՝ 6.5, իսկ 9 ամսում, նկատի ունենալով գյուղատնտեսությունում աճի բացակայությունը, էլ ավելի կիջնի (5.8-6.2% միջակայք)։ Դրանից էլ հանելով տոքսիկ աճը (խաղեր, ավտոմեքենաների վաճառք, հանքարդյունաբերություն) դուրս ենք գալիս 3-3.5%-ի վրա։ Այսինքն, այնքան, ինչքան աշխարհում տնտեսությունն աճել է և շատ ավելի պակաս, քան ՍՍ-ի օրոք։ Իբր թե նրանից էլ գոհ էինք։

Ճյուղային ցուցանիշներ

Աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունափերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ։ Սրանցից դրական են միայն առաջին 2-ը։ ՀՀ տնտեսությանն ահագին օգնեցին Վրաստանում ռուսական տուրիզմի հետ կապված դեպքերը։ Ընդ որում, ՏՏ ոլորտում նկատելի աճ չկա (միջին մակարդակի երկրներում ՏՏ ոլորտի աճը 7 անգամ գերազանցում է տնտեսության աճի միջին ցուցանիշը)։ Հանքարդյունաբերության 15% աճը պայմանավորված է Ամուլսարով։ Տեսնելով այստեղ բարդությունները, մյուս հանքատերերը շետակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։ Ներկայումս տեղի է ունենում հանքերի իսկական թալան։ ՆՓ-ին վաղուց ասվել է, որ հանքաքարը արտահանում են օֆշոր ցածր գնով, իսկ այնտեղից բարձր գնով վաճառում վերջնական գնորդին։ Ասվել է, որ կարգավորիր։ Կարգավորում չկա։ Եվ քանի որ ամենաշատ հանքաքար հիմա է արդյունահանվում, ստացվում է որ ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, «հեղափոխությունից» հետո։ Դրան ավելացրեք հանքաքարի արդյունահանման քվոտաների և ամեն հանքի դեպքում շրջակա միջավայրի հաստատված նորմատիվների բացակայությունը (այս պայմաններում, օրինակ, Ամուլսարի գծով ՇՄԱԳ անելը բյուջետային միջոցների վատնում է)։ Ասվել է։ Արդյունքը 0 է։

Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ։ Սա արդեն տնտեսագիտություն չէ, գրական ֆանտաստիկայի ժանր է։ Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում։ Առանձին հարց է կոնյակի արտադրության աճը՝ 44.5%։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քան 70%-ի դեպքերում այդ աճը գրանցվել է գործարաններում, որոնք ոչ թե դիստիլյատ են արտադրում, այլ ռեկտիֆիկատ սպիրտ։ Այսինքն, ՌԴ է արտահանվում գույն տված օղի վրան մինչև 10-15% խաղողի դիստիլյատ ավելացրած։ Մի օր, երբ մեր կոնյակի արտահանումը ՌԴ կասեցվի, հայրենասիրական հոխորտանքները չթմբկահարեք։

Գնաճ

Դժբախտաբար, գնաճը կազմել է 1.8%։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման գնաճի պայմաններում տնտեսական լուրջ աճ հնարավոր չէ։ Վերլուծությունն էլ վկայում է, որ այդ ցածր գնաճը, ինչը կառավարության անդամները սխալմամբ ներկայացնում են իբրև հաջողություն, իրականում զուտ մոնետարիստական երևույթ է։ Նախ, պետական բյուջեի ծախսերն ընդամենը 7.7%-ով են ավել 2018 համանման ժամանակաշրջանի ծախսերից (համապատասխանաբար 897 և 833 մլրդ դրամ)։ Միևնույն ժամանակ եկամուտներն ավել են 21.7%-ով (990 և 812 մլրդ դրամ)։ Երկրորդ, ԿԲ-ն անընդհատ ճզմում է փողի բազան։ Տարեսկզբից փողի բազան կրճատվել է ավելի քան 70 մլրդ դրամով։

Բյուջե

Բյուջեի եկամուտների աճի տեմպը էականորեն կրճատվել է։ Հիշում եք, երբ հուլիսին ՆՓ-ն հայտարարեց, որ 2019-ի հունվար-հունիսի եկամուտները 2018-ի համանման թիվը գարազանցում են 25.1%-ով։ Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։ Առաջիկայում այս թիվը ևս կիջնի։ Հարկերի հավաքագրման առումով ՊԵԿ-ը համեմատաբար լավ աշխատանք է տարել։ Բայց ռեզերվները սպառված են։ Մինչև տավերջ աճի տեմպը կշարունակի անկում ապրել։

Զբաղվածություն

Այս ոլորտի նկատմամբ ԱՎԿ-ն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։ Հիշում եք, տարվա ընթացքում ՆՓ-ն հայտարարեց, որ 51 հազ աշխատատեղ է ստեղծվել։ Ես էլ հակադարձեցի, որ այդ ի՞նչ եք ասում, ըստ ձեր ԱՎԿ տվյալների 2019-ի 1-ին եռամսյակում 2018-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ գործազրկությունն ավելացել է 6.7%-ով կամ 16 հազ. մարդով։ Եվ ահա 2-րդ եռամսյակում գործազուրկների թիվը կտրուկ իջնում է 46.4 հազ. մարդով։ 3-մլն-ոց պետությունում ամիսը 15.5 հազ գործազուրկ պակասեցնելը... ԱՄՆ-ում լավագույն դեպքում ամսեկան հնարավոր է 130-150 հազ նոր աշխատատեղ ստեղծել, իսկ ՌԴ-ում՝ 8 հազ (եթե տնտեսական աճ կա)։ Ամոթ է։ Երբ որ ՍՄ-ն 2018-ի մայիսին վերանշանակվեց, զգուշացրեցինք, որ ՆՓ-ի նպատակը բարի չէ։

Ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման և այլն թվերը ընդհանրապես չեն հրապարակվել (եթե բարելավում լիներ վազելով էին հրապարակել)։

Կտրուկ (6.8%) ավելացել է հանցագործությունը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով։ Իսկ սպանությունները՝ 18%-ով»,- գրել է Բագրատյանը։