«Դոլար առնեմ դրամով». Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք էր իրականացրել ու բռնվել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով` բաժին հրավիրեցին Բերդ քաղաքի 54-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա օգոստոս ամսից մինչ օրս առանց լիցենզիայի զբաղվել է արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ` դոլար է փոխանակել, ռուբլին վերածել է դրամի եւ հակառակը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: