Դեկտեմբերի 8-ին 12 համայնքում կանցկացվեն ընտրություններ
Դեկտեմբերի 8-ին ընտրություններ կանցկացվեն 12 համայնքներում
Դեկտեմբերի 8-ին ՏԻՄ հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի 12 համայնքներում։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, համայնքներից տասում ընտրելու են գյուղապետ, երկուսում՝ ավագանու անդամներ։
Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ընտրական հանձնաժողով նոյեմբերի 3-8-ը։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է նոյեմբերի 8-13-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։ Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը: