Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Մտածեցիք՝ ես լո՞ւրջ էի ասում, որ գյուխնախարարությանը կաշառել եմ․ պարարտանյութ ներկրող


parartanyut

Դեռ նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող էր ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 3 ընկերություն։

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է խնդրին, թե ինչպես եղավ, որ մրցույթը հաղթած երեք ընկերությունից մնաց երկուսն ու, թե ինչպես երրորդ ընկերության լոտերը (մարզերը) մատակարարելու «պատվին արժանացավ» Մասիսի «Բերրիություն» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Սասուն Պողոսյանը։ Թե ինչպես և ինչու հենց նրան բաժին հասան երրորդ ընկերության լոտերը, այլ ոչ թե մրցույթի առաջին քառյակն զբաղեցրած հաջորդ ընկերությանը, առանձին պատմություն է, որը Սասուն Պողոսյանին ու գյուղնախարարությանն է հայտնի։

Իսկ այս պատմության մեջ ստացվել է այնպես, որ գյուղացիները դժգոհում են պարարտանյութի որակից։ Մասնավորապես՝ մեր խմբագրությունն ահազանգ է ստացել, որ պարարտանյութի պարկերի վրա նշված չափաքանակը ո՛չ իր քանակով, ո՛չ էլ որակով չի համպատասխանում իրականությանը։

«Ես խնդրում եմ՝ այդ հարցով դիմեք Գյուղնախարարությանը, ես ոչ մի բան չեմ կարող մեկնաբանել, քանի որ որակի ստուգման հարցերով զբաղվում է Գյուղնախարարությունը։ Ես ընդհանրապես վագոններին չեմ մոտենում։ Գյուղնախարարության լաբորատորիայի մասնագետը գնում ա, տամոժնյայից վերցնում նմուշը, տանում անալիզ են անում, հետո տալիս են Սննդի անվտանգության պետական ծառայությանը, նոր սննդի անվտանգության ծառայությունը թույլատրում ա ապրանքի բացթողումը»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Սասուն Պողոսյանը։ Նա հավելեց, որ և՛ արտադրող գործարանն է տալիս համապատասխան սերտիֆիկատ, և՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունը։

Իսկ թե ինչո՞ւ է պարարտանյութը նման լաբորատոր փորձարկումից հետո հանկարծ «որակազրկվել», Սասուն Պողոսյանը պնդեց. «Ես էդ գործին չեմ խառնվում»,-ասաց նա՝ հավելելով, որ դժգոհություններ ո՛չ իրենց ընկերությունը, ո՛չ էլ նախարարությունը չի ստացել։ «Եթե նախարարությունն ստանար՝ կահազանգեր այդ մասին»,-ասաց Սասուն Պողոսյանը։

Հարցին, թե գուցե նախարարությունը չի բարձրաձայնել, քանի որ ի՞նքն է Ձեզ «ընտրել» որպես ներկրող, Սասուն Պողոսյանը զայրացած պատասխանեց․  «Ես կաշառել եմ․․․ այ ազիզ ջան, ախր դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում։ Դուք հիմա․․․․»,-բարկացած ասաց Սասուն Պողոսյանը, որից հետո անմիջապես հեռախոսն անջատվեց։

Երբ նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ, ընկերության ղեկավարը մի քիչ հանգստացել էր ու ավելի ցածր, բայց սպառնացող տոնով, ասաց․ «Ազիզ ջան, մյուս անգամ դուք տենց պրովոկացիոն հարցեր ինձ չտաք»։

Դիտարկմանը, որ հարցը վերաբերում էր գյուղացիների դժգոհությանը՝ կապված պարարտանյութի որակի հետ, Պողոսյանը վրդովված ասաց․ «Ժողովուրդը լաբորատորիա ունի՞, որ պարարտանյութի լավն ու վատը որոշի, ու բողոքի»,- հարց ուղղեց նա։

Մեկ այլ դիտարկման, թե գյուղացու համար լաբորիատորիան հողն է, որտեղ նա գործնականում կիրառում է պարարտանյութն ու որտեղից բերք է ստանում, Սասուն Պողոսյանը նեղսրտեց. «Է՜, ազիզ ջան, ճշտեք, նոր զանգեք ինձ»։

Իսկ երբ նշեցինք, որ իր պատասխանները հաշվի առնելով՝ նյութ կհրապարակենք, Սասուն Պողոսյանը շփոթվեց․ «Ի՞նչ․․․ բայց ի՞նչ նյութ կհրապարակեք, ի՞նչ եմ պատասխանել, որ ինչ հրապարակեք։ Դուք ինձ ասում եք՝ կաշառել եմ գյուղնախարարությանը»,-շփոթված ասաց նա։

Պողոսյանին ուղղեցինք՝ դա մենք չասացինք, դուք ասացիք, ինչին նա արձագանքեց․ «Ազիզ ջան, հասկացանք, որ լրագրությունն ազատ ա, բայց չի կարելի մարդկանց վրա ցեխ շպրտել․․․ ուրեմն դուք մտածեցիք, որ ես լո՞ւրջ էի ասում, որ կաշառել եմ․․․ ես կատակում էի»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում մինչ այդ իր կողմից նշված ստուգումների մասին ևս կատակո՞ւմ էր, Պողոսյանը պատասխանեց․ «Բա եղա՞վ ազիզ ջան․․․ գնացեք նախարարությունից ստուգման սերտիֆիկատը վերցրեք»։