Հութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրա
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը պնդում է, որ հարձակվել է Ադենի ծոցում գտնվող իսրայելական նավի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։
«Եմենի զինված ուժերի ռազմածովային ուժերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Ադենի ծոցում իսրայելական MSC Darwin նավի վրա, գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին»,- ասել է հութիի ներկայացուցիչը Telegram ալիքում։
Հութիները նաև հաստատել են, որ իրենք կշարունակեն իրենց ռազմական գործողությունները Կարմիր ծովում, Արաբական ծովում և Հնդկական օվկիանոսում իսրայելական նավագնացությունը խափանելու համար: