Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Իրավիճակը կտրուկ լարվեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում։
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին։
Նշենք, որ այստեղ քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի, փակել են ճանապարհը։
Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։