Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մահվան դեպքում մշակված հուղարկավորության ծրագիրը պարբերաբար վերանայվում է բրիտանական կառավարության կողմից՝ միապետի ունեցած առողջական խնդիրների պատճառով:
Այս մասին հայտնում է The Daily Beast-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, բրիտանական հասարակության մեջ լուրեր են տարածվում, որ Չարլզ III-ի հիվանդությունն ավելի լուրջ է, քան պնդում են նրա օգնականները: Զրուցակիցների խոսքով՝ պաշտոնյաները ուսումնասիրում են հարյուրավոր էջեր պարունակող փաստաթուղթը։ Նշվում է, որ ծրագրում նույնպես փոփոխություններ են կատարվում՝ հաշվի առնելով Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության փորձը։
«Թագուհու հուղարկավորությունն անցավ անթերի և բարձր նշաձող սահմանեց: Սա զգացմունքային պահ չէ, սա աշխատանք է, որին շատ լուրջ են վերաբերվում»,- ասել է աղբյուրը։
Փետրվարի սկզբին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է 75-ամյա միապետի մոտ՝ շագանակագեղձի մեծացման հետ կապված բժշկական պրոցեդուրաների ժամանակ։