Դու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է իր նախկին խաղընկեր Հենրիխ Մխիթարյանին «Ինտերի» կազմում Իտալիայի առաջնության չեմպիոն դառնալու համար։
Յուրա Մովսիսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ Մխիթարյանին չեմպիոնական հաղթանակի կապակցությամբ: Դու քրտնաջան աշխատել ես և վաստակել այս հաջողությունը: Վայելի՛ր պահը»։