Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Տոնական շունչ՝ Րաֆֆու անվան դպրոցում. տնօրենը վառեց դպրոցի գլխավոր տոնածառի լույսերը (ֆոտո, վիդեո)


tonacar-9

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում նախատոնական տրամադրություն է տիրում: Դպորցի տնօրինության նախաձեռնությամբ և աշակերտների օգնությամբ դպրոցի մուտքը ուրախ ողջունում է իր աշակերտներին և դպրոցի աշխատակազմին:

Լուսամուտներին պատկերված գույնզգույն նվերներ, սպիտակ փաթիլներ, տոնածառն ու ուրախ Ձմեռ Պապը հենց մուտքից արտասովոր շուք, բարձր տրամադրություն ու ջերմություն են հաղորդում բոլորին: Իսկ արդեն ներս մտնելով՝ երեխաները հայտնվում են հեքիաթային աշխարհում. վառվող բուխարին, ձյան սպիտակ սավանը, Ձմեռ Պապն իր եղջերուներով ու, իհարկե գեղեցիկ զարդարված տոնածառ:

Ի դեպ եղևնին կրում է «Երազանքների ծառ» անվանումը, քանի որ դպրոցի երեխաներն իրենց ձեռքով են զարդարել եղևնին, և յուրաքանչյուր երեխա՝ խաղալիք կաղելիս երազանք է պահել, որը եկող տարի անպայման կիրականանա:

Եվ իհարկե, այս ամենի կուլմինացիան. հանդիսավոր պայմաններում՝ «կախարդական փայտիկի» օգնությամբ, դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը վառեց դպրոցի գլխավոր տոնածառի լույսերը: Դպրոցի աշակերտները միաձայն՝ հետհաշվարկով, օգնեցին նրան այդ գործում և տոնական տրամադրությունն ու շունչը մտավ դպրոց:

dprocdproc-5 dproc-6

dproc-1 dproc-2

tonacar tonacar-1 tonacar-2 tonacar-3

alex-nare alex-nare-1

alex dproc-3angel-ruzanangel-ruzan-2agel-ruzan-3tonacar-4

tonacar-5 tonacar-6 tonacar-7tonacar-8

dproc-4

Արմինե Մկրտումյան