Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը դատի է տվել Վարդան Ղուկասյանին


shirakimarz-gyumr-nerkayev-naxkin-qaxaqapeter-samvel-balasanan-vardan-ghukasyan-nkarchakan-dproc-vtarayin-shenq-patmakan-mshakuytayin-karuyc

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը գույքահարկի պարտքն է:

Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է:

Մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. Ղուկասյանին, որը պնդեց, թե այդ գումարն արդեն վճարել է. «Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարել եմ կամ ինչու չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք»:

Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչու է քաղաքապետը դատարան մտել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում