Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Արա Դարզիին


Ara babloyan

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության և վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության և առողջապահության ոլորտների զարգացումը:

Զրուցակիցները կարևորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաև երեխաների զարգացման և վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր: