Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Ազերին իր զենքը հենց Ալիևի դեմ է ուղղելու. Ադրբեջանի ըմբիշներն ապստամբել են


aliev

Ադրբեջանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները, ովքեր նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը և իրենց վերջին հավաքն են անցկանցում Բաքվի Excelsior հյուրանոցում, հայտարարել են, որ բոյկոտում են հավաքը և չեն մասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ երկար ժամանակ է նրանց չեն վճարում աշխատավարձերը: Ադրբեջանցի ապստամբ ըմբիշների մեջ են օլիմպիական չեմպիոն Թորգուլ Ասկերովը, Հաջի Ալիևը և ուրիշներ:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիրդովսի Ումուդովը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն առաջնությանը: Անդրադառնալով հունա-հռոմեական ոճի ըմբիշների բողոքներին, վերջինս նշել է, որ նախկինում ֆեդերացիան շատ մեծ ուշադրություն է դարձրել նրանց, իսկ հիմա կան խնդիրներ, որոնք ունեն աշխարհի շատ ֆեդերացիաներ:

Ումուդովի ասածը ծանրակշիռ կլիներ, եթե բավական մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող Ադրբեջանն ահռելի գումարներ չծախսեր օտար մարզիկներ գնելու, Իսլամիադա և Եվրոպական առաջին օլիմպիադա կազմակերպելու, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցաշարեր անցկացնելու վրա: Վերջին օրինակը՝ Ադրբեջանը մի ամբողջ վոլեյբոլի կանանց թիմ է գնել Ուկրաինայից:

Այսինք, օտարներին զարմացնելու և իբրև թե սեփական գովանդն անելու համար՝ Իլհամ Ալիևը գումարներին ունի, իսկ հարազատ օլիմպիական չեմպիոնին և այլ մարզիկներին արդար վաստակած աշխատավարձը վճարելու հնարավորություն չունի:

Մեկնաբանություններն ավելորդ են…

Սոված ըմբիշների ապստամբությունը դեռ սկիզբն է…

Սոված ազերին վերջում Ալիևի գնած ահռելի քանակությամբ զենքը հենց վերջինիս դեմ է ուղղելու:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: