Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տոկաևը
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: