Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
Հասարակություն

Արցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին

Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ։ «Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը։
Նա ընդգծեց, որ արցախցին իր հողի վրա է ցանկանում խաղաղ ապրել ու օտարի ունեցվածքի վրա աչք չունի։
 
«Դա բոլորիս նվիրական ցանկությունն ու երազանքն է։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Արցախցու ձայնն Աստծո ձայնն է, և արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել` ցանկանալով խաղաղ ապրել իր հողում։ Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, անբացատրելի է հավատացող, գիտակից և հասուն մարդու տեսանկյունից։ Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղավ, ասել է թե արմատախիլ են արել ծառը։ Շատ գյուղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում։ Մեզ մնում է Քրիստոսով հաղթանակած վերադառնալ գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»,– նշեց Սրբազանը։
Նա ընդգծեց, որ աշխարհի ամեն ծայրում նույնիսկ եթե 2 հոգի էլ կանգնի արցախցու կողքին, ընդունելի է, քանի որ դա նշանակում է կանգնել արդարության կողքին։ Արցախի թեմի առաջնորդի խոսքով` արցախցու վերադարձը պայմանավորված կլինի յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքով և նվիրական ծառայությամբ։ Հոգևորականը շեշտեց` կան լուծվող և չլուծվող հարցեր, բայց անհնարինը հնարավոր դարձնելու համար պետք է սկսել հենց լուծվող հարցերից, որպեսզի դժվարագույնն էլ դառնա հասանելի և ընկալելի։
 
Վրթանես սրբազանն աղոթեց հանուն Հայաստանի և Արցախի։
 
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ քննարկման ժամանակ նշեց, որ Արցախ վերադառնալն ուղղակի խոսք կամ հեքիաթ չէ, դա հնարավորություն է, որի ստեղծողը հենց արցախցին կլինի։
 
«Մենք արդեն 4 անգամ այս հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել։ Բոլոր հանդիպումներից ենթադրում ենք, որ Արցախ վերադառնալու վերաբերյալ պատկերացումները նույնն են։ Հիմնական պայմանը անվտանգության հաստատումն է հողի վրա, ինչպես նաև այն, որ ադրբեջանցիների հետ որևէ շփում չպետք է լինի»,– նշեց Հակոբյանը։
 
Նա ասաց, որ այդ քննարկումների արդյունքներով դեռ պետք է խոր վերլուծություններ արվեն, փաստաթղթավորվի այդ ամենն ու ներկայացվի համապատասխան կառույցներին։