Ռուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg
Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սերտ համագործակցում են ռազմական հարցերի շուրջ, ներառյալ Թայվան հնարավոր ներխուժումը: Այս մասին ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովին հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, փոխանցում է Bloomberg-ը։
«Սա առաջին անգամն է, որ մենք տեսնում ենք, որ Չինաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Թայվանի հետ կապված, և մենք գիտակցում ենք, որ սա այն տարածքն է, որտեղ Պեկինը ակնհայտորեն ցանկանում է, որ Մոսկվան աշխատի իր հետ», - Կոնգրեսին ասել է Հեյնսը:
Տնօրենը հավելել է, որ ԱՄՆ հետախուզության գնահատականները վկայում են Ռուսաստանի և Չինաստանի միջև աճող համագործակցության մասին: