ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը
ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների փոխանակման առաջարկին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնտոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախորդ օրը՝ մայիսի 3-ին, Իսրայելը վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին։
Պաղեստինյան խմբին մեկ շաբաթ ժամանակ է տրվել Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում։