Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմովՓաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում
Մամուլ

Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան չկա նաև այն հարցում, որ հաշվի առնելով այս քաղաքական գործի ենթաշերտը՝ ի սկզբանե կասկածից վեր էր, որ փաշինյանական իշխանություններն ու իրենց հլու կամակատար իրավապահ մարմիններն ամեն գնով գնալու են Արթուր Սուքոյանին կալանավորելու «ճանապարհով», ինչը և եղավ:

Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող իրավապահներից այլ բան սպասելի չէր: Բայց քննարկելու բան կա տեղի ունեցածի հնարավոր պատճառների ու դրան շաղկապվող կարևոր հանգամանքների հետ կապված: Նշյալ լրագրողը մոտ 8 րոպեանոց մենախոսություն է ունեցել, որի ընթացքում, առանց ապացույցներ կամ փաստեր ներկայացնելու, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին արել է արատավորող, վարկաբեկող ու վիրավորական արտահայտություններ:

Մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին մեղադրել է «հայրենավաճառությամբ զբաղվելու» մեջ, հայտարարել է, որ «Կրեմլից միլիոնավոր դոլարներ են ստանում», որպեսզի «Հայաստանը ներքաշեն պատերազմի մեջ», «ԿԳԲ-ի ագենտներ» են և այսպես շարունակ: Դա ասվել է և՛ ընդհանրական առումով, և՛ կոնկրետ անձնավորված: Մասնավորապես, հասկանալի է, ամենից առավել թիրախավորվել է ՔՊ-ի համար ատելի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա նաև՝ Արցախի թեմի պաշտոնաթող առաջնորդ Պարգև Սրբազանը: Տվյալ վարկաբեկիչ մենախոսության հեղինակը նաև պնդել է, որ իր նշած հոգևոր գործիչները Կրեմլից, Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստացել, նաև հավելել է՝ «պացույցներ կան, չէ՞, դրա հետ կապված», թեպետ, կրկնենք, այդ տեսանյութի ընթացքում որևէ ապացույց՝ իր խոսքերից բացի, չի ներկայացրել:

Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Ահա, այս տեսանյութը, ի լրումն 17-18 հազար դիտողների, տեսել է նաև Արթուր Սուքոյանը: Ըստ էության, ինչպես ինքն է պարզաբանել հետագայում, տեսանյութում արված արտահայտությունները վիրավորել են տվյալ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ անդամի կրոնական, ազգային զգացումները, և նա ԱԺ տարածքում (բակում, որքան հայտնի է), տեսնելով Դավիթ Լևոնյանին, փորձել է նրանից բացատրություն ստանալ: Ասենք, ավելի լավ է՝ հենց Արթուր Սուքոյանի պատմածից մեջբերենք. «Այո, նման միջադեպ տեղի է ունեցել:

...Տվյալ երիտասարդը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում իր «առաքելությամբ»՝ եկեղեցին վարկաբեկելու, ինչն ինձ համար անընդունելի է, կարծում եմ, շատերիդ համար՝ նույնպես: Եվ այդ նույն բանը փորձում էի իրեն բացատրել, երբ պատահաբար տեսա նրան ԱԺ բակում, մոտեցա և ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար, որպես հայ, որպես քրիստոնյա, անընդունելի է: Եվ որպես հայ, ես իմ պարտքն եմ համարում ոչ միայն եկեղեցու կողքին լինել, այլև տվյալ պարագայում՝ եկեղեցու մեջքին կանգնել»: Թե հետո հատկապես ինչն ինչպես է եղել, արդեն քննության պարզելիքն է, եթե, իհարկե, անաչառ ու անկողմնակալ քննություն արվի, ինչին, մենք, բնականաբար, կասկածում ենք (մեղմ ասած):

Բայց, որքան էլ, կրկնենք, հարվածելն անընդունելի է, փորձենք հասկանալ քրիստոնյա հայի վրդովմունքի պատճառը: Ի դեպ, այստեղ հարցը նույնիսկ տվյալ լրագրողը չէ, այլ այն հիմնական պատերազմը, որ սկսել է քպական իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հիմնական թեզերը, որ նետվել են դաշտ, նշեցինք, չկրկնենք: Բայց... Որ ասում ենք՝ եկեղեցի, դա ոչ միայն մեր ժողովրդի պատմության մի ահռելի, անփոխարինելի մասն է, այլև նախ՝ մեր եկեղեցու հոգևոր հայրերն են, հոգևոր առաջնորդները՝ կաթողիկոսի, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների գլխավորությամբ: Այդ ո՞վ, այդ ո՞ր հոգևորականն է օտարերկրյա գործակալ կամ հայրենավաճառությամբ զբաղվում: Վերցնենք, օրինակ՝ Կոտայքի թեմի հոգևոր առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Նա ի՞նչ է, «կգբ-ի գործակա՞լ» է, միգուցե «Կրեմլից միլիոնավոր դոլարնե՞ր է վերցրել»:

Հոգևոր գործիչ, որ, հասկանալի է, Գևորգյան ճեմարանն է ավարտել, 1996-ից ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդն է, ավելին՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը 2013-ից ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուն է, Աբովյանի պատվավոր քաղաքացի: Լավ, եկեք Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին վերցնենք , որ 1993-2010 թվականներին Սյունիքի թեմի առաջնորդն է եղել, իսկ 2010ից մինչ օրս՝ Վայոց ձորի թեմի: Գուցե նա՞ է գործակալ (մեղա՜), ««Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» գրքերի, գիտական աշխատությունների հեղինա՞կը: Իսկ միգուցե 2020-ից Գուգարա՞ց թեմի առաջնորդը՝ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Սան Կլաուդի (ԱՄՆ) Սուրբ Հովհաննես համալսարանի շրջանավա՞րտը, որ հոգևոր ծառայության ընթացքում եղել է նաև Վեհափառի գավազանակիրը, շուրջ 10 տարի՝ Մայր Աթոռի լուսարարապետը: Թե՞ Մասյացոտն թեմի հոգևոր առաջնորդ (2021-ից) Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ի դեպ, ուսանել է Օքսֆորդի, Լիդսի, Երևանի պետական, Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարաններում, պատմական գիտությունների թեկնածու (ԵՊՀ), Դարեմի համալսարանի (Անգլիա) փիլիսոփայության դոկտոր՝ աստվածաբանության ոլորտում։ Գուցե որոշ քպականների նկատմամբ «հոգեբանական բռնություն» կարող է ընկալվել, եթե նշենք Գևորգ Սրբազանի դոկտորական թեզի վերնագիրը միայն, բայց անենք այդ բանը. «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)»: Լավ, եկեք «գնանք» Արագածոտնի թեմ, որը 2010-ից առաջնորդում է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որ ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա՝ Լիդսի, Քարդիֆի համալսարաններում (Մեծ Բրիտանիա), աստվածաբանության մագիստրոս է: Ի լրումն, գրաբարից թարգմանել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» գործերը:

Շարունակե՞նք: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով պատմության մեջ առաջին անգամ լիովին հայաթափված Արցախ: Իսկ Արցախի թեմի առաջնորդը 2021-ից Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է: Նա փոխարինեց Պարգև Սրբազանին, որի առողջական վիճակն Արցախին պատուհասած աղետից հետո կտրուկ վատթարացավ, ինչը, ի դեպ, նմանապես շահարկում են քպական քարոզիչները: Բայց ո՞վ է Վրթանես Սրբազանը: Իսկ նա հոգևոր գործիչ է, որ 13 տարի շարունակ՝ 2007-2020 թվականներին ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդն է եղել: Հիշո՞ւմ եք, նախքան փաշինյանենց իշխանության գալը և դեռ դրանից հետո, միառժամանակ, Հայաստանը հաղթանակած ու հաղթանակո՛ղ, թշնամուն լացացնո՛ղ Զինված ուժեր ուներ... Չշեղվենք:

Շարունակենք: Թերևս չշրջանցենք այսօր իշխանականների կողմից ամենից շատ զազրախոսական հարձակումների թիրախում հայտնված, բայցև միլիոնավոր հայերի կողմից աջակցության ու քաջալերանքի, բարի խոսքի արժանացող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ 2015-ից մինչ օրս Տավուշի թեմի հոգևոր առաջնորդին: Բագրատ Սրբազանը ևս փայլուն հոգևոր կրթություն է ստացել, ի լրումն՝ Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (2012)՝ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:

Պարզ ասած՝ գիտությունների դոկտոր է, նաև՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում», «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքերի հեղինակ: Իշխանությունների կողմից շարունակաբար թիրախավորվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականներից մեկն էլ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ (2001 թվականից), Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է: Ի դեպ, Հռոմի պապական արևել յան ինստիտուտի շրջանավարտ՝ Արևել յան եկեղեցական գիտությունների մագիստրոս կոչումով: Հետազոտություններ է արել նաև «Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890-1920 թթ.» թեմայով, ինչպես նաև՝ «Ս. Կղեմես եպիսկոպոս Հռոմայեցու» վերաբերյալ: Մենք այսպես երկար կարող ենք շարունակել, մանավանդ, որ բազմաթիվ են արժանավոր ու հարգված հոգևորականները:

Բայց, այ, թե ինչ միտք ծագեց հընթացս: Եկեք մտովի կողք կողքի դնենք մեր Հայ եկեղեցու հոգևոր հայրերի, առաջնորդների ստացած կրթությունը, գիտելիքներն ու տիրապետած իմացությունը, փորձառությունը, իսկ մյուս կողմում, որքան էլ սրբապղծություն դիտվի (թող ներեն մեր եկեղեցականները) դիտարկենք ՔՊ-ի՝ փողոցից հավաքած, մեծամասամբ խել քը գլխին կրթություն չունեցողների ամբողջ այդ այդ «թիմը»՝ իրենց թիմապետի գլխավորությամբ: Անհամեմատելի է: Ոգեղենություն, վեհություն, ազգային ու հավատ՝ ընդդեմ անհավատության, դատարկության, սուտ «դուխի», զազրախոսության...

Չէ, բայց իսկապես, էլի, ախր ովքեր են ելել և ում դեմ են լեզուները շաղ տալիս: Գիտեք, նման տոտալ պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ վարում են մեկ ադրբեջանական հակահայ, ցեղասպանական ոճրագործ իշխանությունները, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն: Սա նորմա՞լ է: Իհարկե, նորմալ չէ: Չնայած, ի՞նչն է նորմալ այս իշխանությունների օրոք»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում