Բագրատ Սրբազանը՝ ի լուր բոլոր հուդաների (տեսանյութ)Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը: