Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը մոտեցան Ռուսաստանի սահմաններին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծեցին ռազմական անվտանգության համար։ Այս մասին Աստանայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Դաշինքի զորքերը մոտեցել են Ռուսաստանի սահմաններին և լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծել ռազմական անվտանգության համար։ Ուզում եմ շեշտել, որ ոչ թե մենք, այլ նրանք են եկել մեզ մոտ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ արեւմտյաններին չի կարելի վստահել։ Հիմա մեզ կշտամբում են, որ եթե Ռուսաստանին Ուկրաինայում չկանգնեցնեն, ապա մենք իբր հարձակվելու ենք դաշինքի երկրների վրա»,- նշել է գերատեսչության ղեկավարը։
Շոյգուն ասել է, որ Մոսկվան կողմնակից է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը և ընդգծել, որ, միաժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք շարունակվում է։