Յոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ սահմանը չստանալ համապատասխան այնտեղ, որտեղ որ ադրբեջանցիներն են ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, ասել է. «Նախ չի ասվում, որ նման բան չի լինելու: Երկրորդ՝ որովհետև իրանց տիրապետության տակ հայկական բնակավայր այս պահին չկա, դրա համար նման բան անելն անհնար է»:
«ՉԻ». Բա որ այդպես էր, Տավուշի մարզի այդ հանձնվող չորս գյուղերը հողին հավասարեցնեիք, տեղը յոնջա ցանեիք, հետո ասեիք, որ հայկական տիրապետության տակ ոչ մի բնակավայր չկա: Ադրբեջանցիներն էլ կգային, իրենց սեփական աչքերով կտեսնեին, որ իսկապես բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում